Ինյակի Ուիլյամսը որոշել է, թե որ հավաքականում հանդես կգա

«Ատլետիկի» հարձակվող Ինյակի Ուիլյամսը հայտարարել է, որ խաղալու է Գանայի հավաքականում։ Այդ մասին նա Twitter-ի իր էջում տեսանյութ է հրապարակել։

Նախկինում 28-ամյա իսպանացին հրավիրվել էր Իսպանիայի հավաքական։ Իսպանիայի երիտասարդական հավաքականի կազմում անցկացրած 17 խաղում դարձել է 3 գոլի հեղինակ։