«Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստն ընդգրկվել է Պեպ Գվարդիոլայի մարզչական շտաբում

«Սևիլիայի» և «Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստ Էնցո Մարեսկան համալրել է «Մանչեսթեր Սիթիի» մարզչական շտաբը։

Անգլիական ակումբը հայտարարել է, որ 42-ամյա իտալացին ընդգրկվել է Պեպ Գվարդիոլայի մարզչական շտաբում։

Մարեսկան 2020/21 մրցաշրջանում մարզել է «Մանչեսթեր Սիթիի» մինչև 23 տարեկանների թիմը, որը նրա հետ հաղթեց Անգլիայի երիտասարդական առաջնությունում: Նախորդ տարվա մայիսին մարզիչը լքեց ակումբը՝ գլխավորելու «Պարման»: Նոյեմբերին իտալական ակումբը բաժանվեց Մարեսկայից։