«Թոթենհեմի» և «Վուլվերհեմփթոնի» նախկին գլխավոր մարզիչ Նունու Էշպիրիտու Սանտուն կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում։
48-ամյա մասնագետի նշանակման մասին հայտնել է «Ալ-Իթիհադ» ակումբը, որի հետ Նունուն պայմանագիր է կնքել մինչև 2024 թվականի հունիսը ժամկետով։
Պորտուգալացի մասնագետն իր կարիերայի ընթացքում մարզել է նաև «Պորտուն», «Վալենսիան» և «Ռիու Ավեն»:
Նունուի նախորդ ակումբը եղել է «Թոթենհեմը», որտեղ նա աշխատել է չորս ամիս՝ մինչ նախորդ տարվա նոյեմբերին աշխատանքից ազատվելը: