Սիմոնե Ինձագին ասել է, թե ով է լինելու «Ինտերի» հիմնական դարպասապահը նոր մրցաշրջանում

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ասել է, թե ով է լինելու թիմի հիմնական դարպասապահը նոր մրցաշրջանում։ Անցյալ շաբաթ Իտալիայի փոխչեմպիոնները պայմանագիր կնքեցին Կամերունի հավաքականի դարպասապահ Անդրե Օնանայի հետ:

«Հանդանովիչը կլինի թիմի հիմնական դարպասապահը, քանի որ նա արժանի է դրան: Սամիրը վաստակել է այդ իրավունքը:

Մենք բոլորս գիտենք Օնանայի արժեքը, նա ապագայում կդառնա հիմնական դարպասապահը, և նա իրեն դրսևորելու հնարավորություններ կունենա»,- Ինձագիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։

37-ամյա Հանդանովիչը «Ինտերում» հանդես է գալիս 2012 թվականից։ Նրա պայմանագիրը «ներաձուրիների» հետ ավարտվում է 2023 թվականի հունիսին: