Սիմոնե Ինձագին խոսել է Հենրիխ Մխիթարյանի մասին

Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է հայազգի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի մասին:

Մասնագետը բարձր է գնահատել Հենրիխի խաղային որակները: Նա, մասնավորապես ասել է.

«Ես միշտ եղել եմ Մխիթարյանի խաղի մեծ երկրպագուն: Երբ հանդիպել ենք նրան, և խաղացել նրա դեմ, Մխիթարյանը միշտ դժվարություններ է ստեղծել մեզ համար:

Նրա շնորհիվ մենք ավելի լավը կդառնանք»,- ասել է թիմի գլխավոր մարզիչը: