«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշը հանդիպել է «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի հետ, հայտնում է AS-ը։
Ըստ աղբյուրի՝ նրանք հանդիպել են երկուշաբթի երեկոյան ու ընթրել, և օրակարգում եղել է Ռոնալդուի հետ պայմանագիր կնքելու հեռանկարը։
Կատալոնացիները Ռոնալդուի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել նախորդ ամռանը՝ Լիոնել Մեսսիի հեռանալուց հետո, սակայն ակումբի ֆինանսական ծանր վիճակի պատճառով հրաժարվել են այդ գաղափարից։
Նրանք այժմ նպատակ են դրել ձեռք բերել «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն, սակայն գերմանական ակումբը չի ցանկանում վաճառել լեհին և պահանջում է մոտ 50 մլն ֆունտ ստեռլինգ: Թեև Ռոնալդուն կստանա բարձր աշխատավարձ, սակայն նա կարող է ավելի մատչելի տարբերակ լինել, քան Լևանդովսկին: