«Վալենսիայի» հարձակվող Գոնսալու Գեդեշը կարող է կարիերան շարունակել Իտալիայում։ Պորտուգալացին հայտնվել է «Ռոմայի» հետաքրքրության կենտրոնում։
Լրագրող Նիկոլո Սկիրայի տեղեկություններով՝ պորտուգալացի ֆուտբոլիստին դիտարկում են որպես Նիկոլո Ձանիոլոյին փոխարինող, ով կարող է տեղափոխվել «Յուվենտուս»։ 25-ամյա հարձակվողի պայմանագիրը «չղջիկների» հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի ամառ։
Նախորդ մրցաշրջանում Գեդեշը մասնակցել է 42 հանդիպման՝ դառնալով 13 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։