«Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչը տեղափոխվում է «Ֆիորենտինա»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչը կարիերան կշարունակի «Ֆիորենտինայում»։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ ակումբները պայմանավորվել են ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ։ 24-ամյա սերբ հարձակվողը պայմանագիր կկնքի մինչև 2024 թվականի ամառը ժամկետով՝ ևս երկու տարով երկարաձգելու հնարավորությամբ։

Նշվում է, որ մադրիդցիները տոկոս կստանան հարձակվողի տրանսֆերի հետագա վաճառքից:

Նախորդ մրցաշրջանում Լուկա Յովիչը Լա Լիգայի 15 խաղում խփել է ընդամենը մեկ գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։