ԱՊԼ-ի անվանի ֆուտբոլիստներից մեկը ձերբակալվել է՝ բռնաբարության կասկածանքով

Լոնդոնի հյուսիսային հատվածում բռնաբարության կասկածանքով Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստ է ձերբակալվել, հայտնում է The Telegraph-ը:

Աղբյուրը չի հայտնում ֆուտբոլիստի անունը, սակայն նշում է, որ խոսքն աշխարհահռչակ ֆուտբոլիստի մասին է, ով պետք է հանդես գա Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությանը։

Ըստ պարբերականի՝ ֆուտբոլիստը բնակվում է Հյուսիսային Լոնդոնում, իսկ նրա տարիքը 26-ից 29 տարեկան է։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։