ՊՍԺ-ն իր պաշտոնական կայքում հայտարարել է Մաուրիսիո Պոչետինոյի հետ գործակցության ավարտի մասին։
Փարիզյան ակումբը շնորհակալություն է հայտնել արգենտինացի մասնագետին և նրա մարզչական անձնակազմին աշխատանքի համար ու մաղթել ամենայն բարիք:
Պոչետինոն ՊՍԺ-ն մարզել է 2021-2022 թվականներին։ 50-ամյա մարզչի հետ թիմը հաղթել է Ֆրանսիայի առաջնությունում, նվաճել Ֆրանսիայի գավաթը և Սուպերգավաթը։