Պաշտոնական. «Յուվենտուսի» կիսապաշտպանը տեղափոխվեց «Ֆիորենտինա»

«Յուվենտուսի» կիսապաշտպան Ռոլանդո Մանդրագորան տեղափոխվել է «Ֆիորենտինա», հայտնում է Ֆլորենցիան ներկայացնող ակումբի կայքը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «մանուշակները» նրա հետ կնքելու են «4+1» սխեմայով պայմանագիր՝ տարեկան 1,6 միլիոն եվրո աշխատավարձով։

25-ամյա կիսապաշտպանի տեղափոխության արժեքը գնահատվում է 10 մլն եվրո (ներառյալ բոնուսները)։

2021/22 մրցաշրջանում Մանդրագորան վարձավճարով հանդես է եկել «Տորինոյում», թիմի կազմում անցկացրած 23 խաղում դարձել է 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։