«Ռոմայի» նորեկ Նեմանյա Մատիչը խոստովանել է, որ հռոմեական ակումբ է տեղափոխվել հանուն թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի։
2022 թվականի հունիսին սերբ ֆուտբոլիստը «գայլերի» հետ պայմանագիր է կնքել՝ նախատեսված մինչև 2023 թվականը։
«Մենք լավ ենք ճանաչում միմյանց, և ես ուրախ եմ նորից աշխատել նրա հետ: Ես այստեղ եմ Մոուրինյոյի պատճառով: Ես կցանկանայի լինել Մոուրինյոյի գլխավորությամբ ամենաշատ ելույթ ունեցող ֆուտբոլիստը և առաջ անցնել Լեմպարդից: Ինձ դուր են գալիս «Ռոմայի» հեռանկարները»,- Մատիչի խոսքերն է մեջբերում ITASportPress-ը։