«Միլանը» տրանսֆերային առաջարկ է կատարել «Բրյուգեի» ֆուտբոլիստի վերաբերյալ

«Բրյուգեի» կիսապաշտպան Շառլ դե Կետելարեն կարող է կարիերան շարունակել Իտալիայում, հայտնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն։

«Միլանն» առաջին առաջարկն է արել 21-ամյա ֆուտբոլիստի վերաբերյալ, հայտնում է աղբյուրը: Իտալական ակումբը բելգիացու տրանսֆերի համար առաջարկել է 20 միլիոն եվրո գումարած բոնուսներ։

Նախորդ մրցաշրջանում Դե Կետելարեն անցկացրել է 49 խաղ՝ դառնալով 18 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը բելգիական թիմի հետ նախատեսված է մինչև 2024 թվականը։