«Յուվենտուսի» պաշտպան Մատեյս դե Լիգտը ցանկանում է տեղափոխվել «Բավարիա»: Այս մասին հաղորդում է Bild-ը։
Ըստ աղբյուրի՝ 22-ամյա ֆուտբոլիստն արդեն տեղեկացրել է թուրինցիներին գերմանական ակումբ տեղափոխվելու իր մտադրության մասին։
Նշվում է, որ «Բավարիայի» մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչն արդեն կապ է հաստատել «Յուվենտուսի» հետ, և բանակցությունները պետք է տեղի ունենան մոտ օրերս։
Նախորդ մրցաշրջանում Դե Լիգտը «Յուվենտուսի» կազմում 42 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։