«Ման. Սիթիի» սեփականատերերը ձեռք են բերել «Պալերմոյի» բաժնետոմսերի մեծ մասը

Էմիրաթական City Football Group սպորտային հոլդինգը նախօրեին դարձել է «Պալերմոյի» բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթի սեփականատերը։

ԶԼՄ-ների տեղեկություններով՝ ներդրողները իտալական ակումբի 80% բաժնետոմսերի համար վճարել են մոտ 13 մլն եվրո։

2019 թվականին «Պալերմոն» սնանկացավ և տեղափոխվեց D Սերիա, բայց ակումբն արագ սկսեց վերականգնվել. 2021/22 մրցաշրջանի վերջում թիմը բարձրացավ B Սերիա։

City Football Group-ի պորտֆելում «Պալերմոն» դարձավ 11-րդ ակումբը։ Հոլդինգին են պատկանում նաև «Մանչեսթեր Սիթին», «Ժիրոնան», «Տրուամ», «Լոմելը», «Մելբուրն Սիթիմ», «Մոնտեվիդեո Սիթի Տորկեն», «Մումբայ Սիթին», «Սիչուան Ցզյունյուն», «Յոկոհամա Ֆ. Մարինոսը» և «Նյու Յորք Սիթին»: