Լիսաբոնի «Սպորտինգի» կիսապաշտպան Ժոաու Պալինյան տեղափոխվել է «Ֆուլհեմ», հայտնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը։
26-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր է ստորագրել, որը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ։ «Ֆուլհեմը» նաև հնարավորություն կունենա երկարաձգել համաձայնագրի ժամկետը ևս մեկ տարով:
Նախորդ մրցաշրջանում Պալինյան «Սպորտինգի» կազմում անցկացրել է 38 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ խփելով 3 գոլ: