Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Իսկոն կարող է տեղափոխվել «Ռոմա», հայտնում է AS-ը: Տրանսֆերը հնարավոր է ձևակերպվի արդեն հաջորդ շաբաթ:
30-ամյա ֆուտբոլիստը պայմանագրի ավարտից հետո լքել է մադրիդյան ակումբը ազատ գործակալի կարգավիճակով:
Իսկոն «Ռեալ» էր տեղափոխվել «Մալագայից» 2013 թվականին: Թիմի կազմում նա դարձել է Չեմպիոնների Լիգայի հնգակի հաղթող, Իսպանիայի եռակի չեմպիոն և ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթակիր:
2021/22 մրցաշրջանում իսպանացին բոլոր մրցաշարերում թիմի կազմում անցկացրած 17 խաղում դարձել է 2 գոլի հեղինակ։