«Մանչեսթեր Յունայթեդը» և «Վուլվերհեմփթոնը» հետաքրքրված են «Մոնակոյի» հարձակվող Վիսամ Բեն Յեդերի ծառայություններով, հայտնում է Media Foot-ը:
Աղբյուրի համաձայն, անգլիական երկու ակումբներն էլ պաշտոնական առաջարկներ են պատրաստում ֆուտբոլիստի համար։
2021/22 մրցաշրջանում Բեն Յեդերը «Մոնակոյի» կազմում անցկացրած 52 խաղում դարձել է 32 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt.com պորտալը հարձակվողի արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո: