Քրիստոֆ Գալտիեն պայմանագիր է կնքել ՊՍԺ-ի հետ

Քրիստոֆ Գալտիեն դարձել է ՊՍԺ-ի նոր գլխավոր մարզիչը, հայտնում է L’Équipe-ը։ Նախօրեին նա երկու տարվա պայմանագիր է կնքել փարիզյան ակումբի հետ։

Գալտիեի պաշտոնական շնորհանդեսը, ով ՊՍԺ-ի գլխավոր մարզչի պաշտոնում կփոխարինի Մաուրիսիո Պոչետինոյին, կկայանա երեքշաբթի օրը։

55-ամյա ֆրանսիացի մասնագետի համար ՊՍԺ-ն կդառնա իր կարիերայի չորրորդ ակումբը «Սենտ Էտյենից», «Լիլից» և «Նիսից» հետո։