«Բարսելոնան» չի կարողանում համաձայնության գալ Մարկոս Ալոնսոյի տրանսֆերի հարցում

«Չելսիի» պաշտպան Մարկոս ​​Ալոնսոն «Բարսելոնայի» գլխավոր տրանսֆերային նպատակներից մեկն է՝ այս ամռան համար, հայտնում է Նիկոլո Սկիրան:

Աղբյուրի տեղեկություններով՝ 31-ամյա ֆուտբոլիստն պնդում է իր տեղափոխությունը կատալոնական ակումբ։ Նա խնդրում է «Չելսիին» բաց թողնել իրեն «Բարսելոնա»:

Հաղորդվում է, որ իսպանացին արդեն համաձայնեցրել է «կապտանռնագույնների» հետ անձնական պայմանագրի կետերը, որը նախատեսված է լինելու մինչև 2025 թվականը։ Սակայն ակումբները չեն կարողանում պայմանավորվել տրանսֆերի գնի շուրջ։ «Չելսին» պահանջում է 12-14 միլիոն եվրո։