«Ասթոն Վիլայի» ֆուտբոլիստը՝ «Միլանի» թիրախում

«Միլանը» հետաքրքրված է «Ասթոն Վիլայի» կիսապաշտպան Դուգլաս Լուիով, հայտնում է Goal-ը:

Ըստ աղբյուրի՝ կողմերն արդեն սկսել են բանակցությունները 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ։ Գործարքի արժեքը կարող է հասնել 30 մլն եվրոյի։ Բրազիլացու պայմանագիրն «Ասթոն Վիլայի» հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը, ինչը կարող է նպաստել կիսապաշտպանի վաճառքին։

2021/22 մրցաշրջանում Լուիսը մասնակցած 35 խաղում դարձել է 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt.com պորտալը կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 38 միլիոն եվրո: