Մանչեսթերյան գրանդ ակումբները հետաքրքրված են «Բավարիայի» գերմանացի հարձակվող Սերժ Գնաբրիի ծառայություններով՝ հայտնում է The Sun-ը։
Աղբյուրի հավաստմամբ՝ «Բավարիան» ցանկանում է Գնաբրիին պահել թիմում, սակայն շահավետ առաջարկ ստանալու դեպքում կարող է փոխել դիրքորոշումը։
«Մանչեսթեր Սիթին» ու «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ են պայքարել գերմանացու համար։
26-ամյա ֆուտբոլիստի ներկայիս պայմանագրի ժամկետը մյունխենյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսը։