Պաշտոնական. Ֆաբիո Կարվալյոն «Լիվերպուլի» ֆուտբոլիստ

«Լիվերպուլը» հայտարարել է «Ֆուլհեմի» կիսապաշտպան Ֆաբիո Կարվալյոյի հետ պայմանագիր կնքելու մասին։

19-ամյա պորտուգալացին նոր ակումբի հետ պայմանագիր է ստորագրել մինչև 2027 թվականի հունիսի վերջը։

Ինչպես հայտնում է Transfermarkt.com-ը, «Լիվերպուլը» ֆուտբոլիստի համար վճարել է 5,9 միլիոն եվրո:

Մերսիսայդցիների կազմում ֆուտբոլիստը հանդես կգա 28-րդ համարի ներքո։

Կարվալյուն «Ֆուլհեմի» համակարգում էր 2014 թվականից։