«Ռոմայի» կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոն պայմանագիր է համաձայնեցրել «Յուվենտուսի» հետ:
Ֆուտբոլիստը համաձայնել է տեղափոխվել թուրինյան ակումբ, հայտնում է իտալացի ինսայդեր Նիկոլո Շիրան։
Ըստ լրագրողի՝ «Յուվենտուսը» տրանսֆերի համար կվճարի 50 միլիոն եվրո։
Նախորդ մրցաշրջանում 22-ամյա իտալացին «Ռոմայի» կազմում անցկացրած 42 խաղում դարձել է 8 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
Կիսապաշտպանի պայմանագիրը հռոմեական ակումբի հետ հաշվարկված է մինչեւ 2024 թվականի հունիսի 30-ը