Մոնցան» մտադիր է գնել ՊՍԺ-ի հարձակվող Մաուրո Իկարդիի տրանսֆերը՝ հայտնում է FCInter1908.it-ը։
Ըստ հրապարակման՝ Ա Սերիայի նորեկը կապ է հաստատել ֆուտբոլիստի կնոջ և գործակալի՝ Վանդա Նարայի հետ՝ տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը։
Ըստ աղբյուրի՝ Իկարդիի «Մոնցա» տեղափոխությանը կարող են խանգարել նրա բարձր ֆինանսական պահանջները։ ՊՍԺ-ում նա տարեկան 10 մլն եվրո է վաստակում։
ՊՍԺ-ի հետ արգենտիացու գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2024-ին, սակայն ակումբը դեմ չէ վաճառել նրա տրանսֆերը։