«Յուվենտուսի» և Հոլանդիայի հավաքականի պաշտպան Մատյաս դե Լիխտը հայտնվել է «Բավարիայի» հետաքրքրությունների տիրույթում։
Լրագրող Ալֆրեդո Պեդուլայի տեղեկություններով՝ մյունխենցիները թուրինյան ակումբից տեղեկություն են խնդրել 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ։
Ֆուտբոլիստի տրանսֆերի գլխավոր հավակնորդը շարունակում է մնալ «Չելսին»:
Անցած մրցաշրջանում Դե Լիխտը «Յուվենտուսի» կազմում 42 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։