«Մանչեսթեր Սիթին» բանակցում է թիմի կիսապաշտպանի հետ նոր պայմանագրի կնքման շուրջ

«Մանչեսթեր Սիթին» բանակցություններ է սկսել Ռիյադ Մահրեզի հետ նոր պայմանագրի կնքման շուրջ, հայտնում է Daily Mail-ը:

Մահրեզի պայմանագրի ավարտին մնացել է ընդամենը 12 ամիս, և «Սիթին» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը Ռիյադի հետ:

Նշվում է, որ Մահրեզի առաջնահերթությունը ակումբի հետ ևս երեք տարվա պայմանագիր կնքելն է՝ մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։

Մահրեզը հանդես է գալիս «Մանչեսթեր Սիթիում» 2018 թվականի հուլիսից «Լեսթերից» 60 միլիոն ֆունտով տեղափոխվելուց հետո:

Անցած մրցաշրջանում 31-ամյա ալժիրցին 24 գոլ է խփել ակումբի կազմում բոլոր մրցաշարերում և օգնել իր թիմին պաշտպանել Պրեմիեր Լիգայի չեմպիոնի տիտղոսը: