«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հայտարարել է, որ հաջորդ շաբաթ թիմին կմիանան երկու ֆուտբոլիստներ՝ պաշտպան Անդրես Քրիստենսենը և կիսապաշտպան Ֆրանկ Կեսյեն։
«Մենք Կեսյերին կներկայացնենք չորեքշաբթի, իսկ Քրիստենսենին՝ հինգշաբթի», – Twitter-ում Լապորտայի խոսքերը մեջբերել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Երկու ֆուտբոլիստներն էլ այս ամառ դարձել են ազատ գործակալներ, Քրիստենսենը լքել է «Չելսին», իսկ Կեսյեն՝ «Միլանը»: