Ժոան Լապորտա. «Բոլոր փորձագետները Ֆրենկիին համարում են աշխարհի լավագույն կիսապաշտպաններից մեկը, մենք ուրախ ենք, որ նա մեզ հետ է»

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի ապագայի մասին, ով, ըստ ամենայնի, մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն։

«Կան մի քանի ակումբներ, որոնք հետաքրքրված են Դե Յոնգով։ Ոչ միայն «Մանչեսթեր Յունայթեդը». Բայց մենք նրա տրանսֆերը վաճառելու մտադրություն չունենք։ Նա նույնպես ցանկանում է մնալ:

Բոլոր փորձագետները Ֆրենկիին համարում են աշխարհի լավագույն կիսապաշտպաններից մեկը։ Մենք ուրախ ենք, որ նա մեզ հետ է։ Ես կանեմ ինձնից կախված ամեն ինչ Ֆրենկիին թիմում պահելու համար։ Բայց մենք ֆինանսական խնդիրներ ունենք, որոնք պետք է լուծվեն»,- ասել է Լապորտան։