Եվս մեկ իտալական ակումբ կփորձի թիմ հրավիրել Կրիշտիանու Ռոնալդուին

«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է կարիերան շարունակել «Նապոլիում»։ Այս մասին հայտնում է The Athletic-ը։

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ «Բավարիան» և «Ռոման» նույնպես կպայքարեն Ռոնալդուի համար:

Ռոնալդուի պայմանագրի ավարտին մնացել է 12 ամիս։ Անցած մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում 24 գոլի հեղինակ դարձավ՝ դառնալով «Յունայթեդի» լավագույն ռմբարկուն։