Իտալիայի հավաքականի հարձակվող Անդրեա Բելոտտին կարող է կարիերան շարունակել «Մոնակոյում»:
RMC-ի տեղեկություններով՝ «մոնեգասկները» բանակցություններ են սկսել 28-ամյա հարձակվողի հետ, ում պայմանագիրը թուրինյան ակումբի հետ ավարտվում է հունիսի 30-ին։
Նշվում է, որ «Մոնակոն» իտալացուն առաջարկել է 4 տարվա պայմանագիր։
Բանակցությունները վերջնական փուլում են, գործարքը մոտ է ավարտին:
Անցած մրցաշրջանում Բելոտտին Ա Սերիայի 22 խաղում դարձել է 8 գոլի հեղինակ։