Մաուրո Իկարդին հրաժարվել է տեղափոխվել ԱՊԼ

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Մաուրո Իկարդին հրաժարվել է տեղափոխվել «Վուլվերհեմփթոն», հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։

Աղբյուրի տեղեկություններով՝ 29-ամյա արգենտինացին մերժել է անգլիական ակումբի առաջարկը։ Հաղորդվում է, որ հարձակվողը ներառված չէ փարիզյան թիմի ծրագրերում և մեծ հավանականությամբ ամռանը կլքի թիմը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստով հետաքրքրված են նաև «Միլանը» և «Մոնցան»:

2021/22 մրցաշրջանում Իկարդին ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 30 հանդիպման և դարձել 5 գոլի հեղինակ։

Transfermarkt.com պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 22 միլիոն եվրո: