Յայա Տուրե. «Հուսով եմ, որ Սադիո Մանեն կնվաճի «Ոսկե գնդակը»»

Կոտ դ’Իվուարի հավաքականի նախկին կիսապաշտպան Յայա Տուրեն հուսով է, որ սենեգալի հարձակվող Սադիո Մանեն կնվաճի «Ոսկե գնդակը»:

«Մանեն մի թոփ-ակումբից տեղափոխվեց մյուսը, և շուտով աշխարհի առաջնությունն է: Սադիոն հասկանում է, որ իրեն անհամբեր կսպասեն։ Մանեն շատ քիչ խաղեր է բաց թողել, շատ հազվադեպ է վնասվածք ստացել, ֆիզիկապես շատ ուժեղ է:

Նա լավ տղա է, ես անձամբ ճանաչում եմ նրան։ Սադիոյին ամենալավն եմ մաղթում և հուսով եմ, որ մրցաշարը լավ կանցնի նրա համար: Նաև հույս ունեմ, որ նա կնվաճի «Ոսկե գնդակը»»,- Տուրեի խոսքերն է մեջբերում RFI-ն: