Էդեն Ազարը նոր խաղային դիրք կունենա Մադրիդի «Ռեալում»

Մադրիդի «Ռեալի» բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը նոր մրցաշրջանում՝ կխաղա կեղծ «9» համարի դիրքում:

AS-ի հավաստմամբ՝ այսպիսով «բլանկոսների» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին որոշել է երբեմն հանգստի հնարավորություն տալ Կարիմ Բենզեմային և խաղաժամանակ ապահովել Ազարի համար:

Այսպիսով՝ Էդենը նոր դեր կունենա ակումբում: