Անգլիական երեք ակումբ կպայքարի Ջեսի Լինգարդի համար

«Թոթենհեմը» հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ջեսի Լինգարդի տրանսֆերով, հայտնում է The Telegraph-ը:

«Խցանները» ծրագրում են պայմանագիր առաջարկել 29-ամյա ֆուտբոլիստին, ում ցանկանում են հրավիրել նաև «Վեսթ Հեմը» և «Էվերթոնը»:

Լինգարդը դարձավ ազատ գործակալ 2021/22 մրցաշրջանի վերջում։ Նախորդ մրցաշրջանում անգլիացին «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրած 21 խաղում դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։