Մադրիդի «Ատլետիկոյի» նախկին պաշտպան Շիմե Վրսալկոն տեղափոխվել է «Օլիմպիակոս»:
Ինչպես հայտնում է հունական ակումբի պաշտոնական կայքը՝ 30-ամյա խորվաթը պայմանագիր է կնքել մինչև 2025 թվականի հունիսի 30-ը ժամկետով։
Վրսալկոն հանդես էր գալիս «Ատլետիկոյում» 2016 թվականի հուլիսից։ 2021/22 մրցաշրջանից հետո պաշտպանը հեռացավ իսպանական ակումբից ազատ գործակալի կարգավիճակով։