Պաշտոնական. Ջեյմս Տարկովսկին «Էվերթոնի» ֆուտբոլիստ

«Էվերթոնն» իր պաշտոնական կայքում հայտնել է պաշտպան Ջեյմս Տարկովսկու հետ պայմանագիր կնքելու մասին։

29-ամյա ֆուտբոլիստը միացել է ակումբին անվճար որպես ազատ գործակալի կարգավիճակով: Ջեյմսը չորս տարվա պայմանագիր է կնքել։ Անգլիացին կխաղա 2 համարի խաղաշապիկով։

2016-ից 2022 թվականներին Տարկովսկին հանդես է եկել «Բարնլիում»։