«Լիոնը» հետաքրքրված է «Այաքսի» պաշտպան Նիկոլաս Տալիաֆիկոյի ծառայություններով, հայտնում է L’equipe-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ արգենտինացի ֆուտբոլիստը մրցաշրջանի ավարտից հետո կլքի հոլանդական ակումբը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆրանսիական ակումբը առաջնահերթություն է համարում Տալյաֆիկոյի հետ պայմանագրի կնքումը։
Նախկինում «Լիոնը» ցանկանում էր ձեռք բերել Տիրել Մալասիային, սակայն պաշտպանը որոշեց տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»:
Հոլանդացու հետ անհաջող բանակցություններից հետո ֆրանսիական ակումբը նախատեսում է ձեռք բերել Տալյաֆիկոն։
2021/22 մրցաշրջանում Տալյաֆիկոն «Այաքսի» կազմում անցկացրած 27 խաղում դարձել է 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։