«Միլանը» վստահ է, որ կարող է այս ամռանն ավարտին հասցնել «Չելսիի» վինգեր Հաքիմ Զիեշին ձեռք բերելու գործարքը, հայտնում է Sky-ը:
Ներկայումս բանակցություններ են ընթանում երկու ակումբների միջև։ Նաև իտալական ակումբն արդեն կապ է հաստատել մարոկկացի ֆուտբոլիստի գործակալի հետ։
Զիեշի պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառ: Մինչ այժմ վինգերն ակումբի կազմում անցկացրել է 83 հանդիպում՝ դառնալով 14 գոլի հեղինակ: