ՊՍՎ-ն հայտարարել է հարձակվող Լյուկ դե Յոնգի հետ համաձայնության գալու մասին։
Հոլանդական ակումբն ավարտում է բանակցությունները «Սևիլիայի» հետ տրանսֆերի վերաբերյալ։ Դե Յոնգն արդեն բուժզննում է անցել ՊՍՎ-ում։
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ հոլանդացու տրանսֆերը ՊՍՎ-ի համար կարժենա 4 միլիոն եվրո։ Նախորդ մրցաշրջանը հարձակվողը վարձավճարով անցկացրել է «Բարսելոնայում» և Լա Լիգայում անցկացրած 21 խաղում խփել է 6 գոլ։
Դե Յոնգը նախկինում հանդես է եկել ՊՍՎ-ում 2014-2019 թվականներին։