«Յուվենտուսի» ֆուտբոլիստը տեղափոխվել է «Ֆիորենտինա»

«Յուվենտուսի» կիսապաշտպան Ռոլանդո Մանդրագորան կարիերան կշարունակի «Ֆիորենտինայում»:

Լրագրող Նիկոլո Սկիրայի տեղեկություններով՝ գործարքը կարելի է պաշտոնապես կայացած համարել։ Թուրինյան ակումբը 25-ամյա կիսապաշտպանի համար կստանա 10 միլիոն եվրո (ներառյալ բոնուսները), իսկ «մանուշակները» նրա հետ պայմանագիր կկնքեն «4+1» սխեմայով՝ տարեկան 1,6 միլիոն եվրո աշխատավարձով։ Այսօր Մանդրագորան պետք է բուժզննում անցնի Հռոմում:

Նախորդ մրցաշրջանը կիսապաշտպանը վարձավճարով անցկացրել է «Տորինոյում»: Ա Սերիայում նա անցկացրել է 21 հանդիպում և կատարել 2 արդյունավետ փոխանցում։