«Յուվենտուսի» ներկայացուցիչները մոտ երեք շաբաթ առաջ հանդիպում են ունեցել «Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալիի գործակալ Ֆալի Ռամադանիի հետ։ Այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող Նիկոլո Սկիրան։
Թուրինյան ակումբը սենեգալցուն համարում է որպես Մատեյս դե Լիգտին իդեալական փոխարինող, եթե հոլանդացին այս ամռանը հեռանա ակումբից։ «Նապոլին» պատրաստ է բաժանվել 31-ամյա պաշտպանից, եթե նա չերկարաձգի պայմանագիրը:
Սակայն նշվում է, որ նեապոլիտանցիները նախընտրում են Կուլիբալիին վաճառել արտասահմանյան ակումբի։