Ֆեդերիկո Բեռնարդեսկին՝ մադրիդյան գրանդի դիտակետում

«Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան Ֆեդերիկո Բեռնարդեսկին կարող է կարիերան շարունակել Մադրիդի «Ատլետիկոյում», հայտնում է Sky Italia-ն։

Աղբյուրի տեղեկություններով՝ մադրիդյան ակումբն արդեն առաջին բանակցություններն է անցկացրել 28-ամյա իտալացու հետ։

Բերնարդեսկին «Յուվենտուսում» հանդես է եկել 2017 թվականի հուլիսից, իսկ հունիսի 30-ին ֆուտբոլիստը հեռացել է ակումբից: