Կլեման Լանգլեն շուտով կմեկնի Լոնդոն

«Բարսելոնայի» պաշտպան Կլեման Լանգլեն ծրագրում է այս շաբաթավերջին մեկնել Լոնդոն՝ ավարտելու տեղափոխությունը «Թոթենհեմ», հայտնում է Mundo Deportivo-ն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ լոնդոնյան ակումբը պատրաստ է վարձակալել ֆրանսիացի ֆուտբոլիստին։

Սպասվում է, որ 27-ամյա պաշտպանն այս շաբաթավերջին կմեկնի Լոնդոն բուժզննում անցնելու համար, նախքան պաշտոնապես կներկայացվի որպես ակումբի նոր ֆուբոլիստ:

«Բարսելոնայի» և լոնդոնյան ակումբի միջև կնքված պայմանագիրը կներառի նաև գնման տարբերակ:

Նախորդ մրցաշրջանում ֆրանսիացի պաշտպանը կատալոնական ակումբի կազմում անցկացրել է 13 հանդիպում և կատարել մեկ գոլային փոխանցում։

Նրա պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է 2026 թվականին։