Իսպանական «Բարսելոնան» մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ բաժանվել իր հարձակվող Մեմֆիս Դեպայից։ Այս մասին հայտնում է AS-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ իսպանական ակումբը պատրաստ է վաճառել 28-ամյա ֆուտբոլիստին, որպեսզի միջոցներ հայթայթի թիմն ուժեղացնելու համար։
Տեղեկություն կա, որ թիմի գլխավոր մարզիչ Չավին հույս չի դնում հոլանդացի ռմբարկուի վրա:
Դեպայի գործող պայմանագրի ժամկետը լրանում է հաջորդ մրցաշրջանի ավարտին:
Հիշեցնենք, որ Դեպայը «Բարսելոնա» է տեղափոխվել 2021 թվականի ամռանն ազատ գործակալի կարգավիճակով։
Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը առաջնությունում անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: