«Չելսիի» պաշտպան Մարկոս Ալոնսոն ամռանը կմիանա «Բարսելոնային»: Ակումբները մոտ են համաձայնության 31-ամյա իսպանացու տրանսֆերի հարցում, հայտնում է Sport.es-ը։
Գործարքը կարժենա մոտավորապես 10 մլն եվրո։ Անձամբ՝ ֆուտբոլիստը, բազմիցս հայտարարել է կատալոնական ակումբ տեղափոխվելու ցանկության մասին։
2021/22 մրցաշրջանում Ալոնսոն «Չելսիի» կազմում անցկացրած 46 խաղում դարձել է 5 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։