Վիտինյան՝ ՊՍԺ տեղափոխության մասին

Կիսապաշտպան Վիտինյան մեկնաբանել է իր տեղափոխությունը «Պորտուից» ՊՍԺ։

«Ինձ շատ բարդ առաջադրանք է սպասվում, և չեմ համբերում, թե երբ եմ սկսելու: Լիգա 1-ն ուժեղ առաջնություն է, որտեղ ուժեղ և համախմբված թիմեր են խաղում։ Կփորձեմ խաղալ այն ֆուտբոլը, որը կարող եմ և հնարավորինս օգնել թիմին հասնել նպատակներին»,- պորտուգալացու խոսքերն է մեջբերում փարիզյան ակումբի մամուլի ծառայությունը:

Նախորդ մրցաշրջանում Վիտինյան մասնակցել է 47 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։