«Տորինոն» հայտարարել է ակումբից Անդրեա Բելոտտիի հեռանալու մասին

«Տորինոն» հայտարարել է հարձակվող Անդրեա Բելոտտիի՝ թիմից հեռանալու մասին։

28-ամյա ֆուտբոլիստը, ով «ցլերի» կազմում հանդես էր գալիս 2015 թվականից, ակումբի լավագույն ռմբարկուն է այս ժամանակահատվածում: Կողմերի միջև պայմանագրի ժամկետը լրացել է:

Իտալացու հետ պայմանագիր կնքելու գլխավոր հավակնորդը «Մոնակոն» է։ 2021/22 մրցաշրջանում Բելոտտին Ա Սերիայի 22 խաղում խփել է 8 գոլ։