Հարձակվող Ռիշարլիսոնը շուտով կդառնա «Թոթենհեմի» ֆուտբոլիստ։
Ինչպես հայտնում է Sky Sports-ը՝ «Էվերթոնի» ֆուտբոլիստը նախօրեին հաջողությամբ բուժզննում է անցել «խցանների» համար:
Գործարքի արժեքը կկազմի 50 մլն ֆունտ + 10 մլն՝ որպես տարբեր բոնուսներ։
Ռիշարլիսոնը հաջորդ շաբաթվա սկզբին կմեկնի Լոնդոն՝ թիմին միանալու համար: