Պաշտոնական. Մոհամեդ Սալահը երկարաձգեց պայմանագիրը «Լիվերպուլի» հետ

«Լիվերպուլը» երկարաձգել է պայմանագիրը թիմի եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահի հետ՝ փաստում է ակումբի պաշտոնական կայքը:

Պայմանագրի ժամկետի վերաբերյալ տեղեկություններ դեռևս չկան:

Մերսիսայդյան ակումբում անցկացրած 5 մրցաշրջանների ընթացքում Մոհամեդը մասնակցել է 254 հանդիպման, խփել 156 գոլ:

«Հիանալի զգացողություններ ունեմ: Հրաշալի օր է բոլորիս համար: Ժամանակ պահանջվեց նոր պայմանագրի կնքման համար, բայց հիմա ամեն ինչ պատրաստ է:

Կարծում եմ՝ ակնհայտ է, որ վերջին 5-6 տարիներին թիմը աճ է գրանցում:

Կարծում եմ՝ հրաշալի մարզավիճակում ենք ու կարող ենք պայքարել՝ բոլոր տիտղոսները նվաճելու համար»,- ասել է Սալահը: